Գլխավոր Լրահոս

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Թահինով հաց, Արաբկիր

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Թահինով հաց, Արաբկիր

Խմորը.5 բաժակ ալյուր½ թ. գ. աղ3 ճ. գ. ձիթայուղ1 ճ. գ. չոր թթխմոր1 թ. գ. շաքարավազ¼ բաժակ գոլ ջուրբավականաչափ ջուր փափուկ խմոր ստանալու համար

Թահինի քսուկ2 բաժակ լավ խառնած թահին1 ու կես բաժակ շաքարավազ1-2 թ. գ. դարչինի փոշի

Խառնել չոր թթխմորը, մեկ ճ. գ. շաքարավազն ու մեկ քառորդ բաժակ գոլ ջուրը, թողնել, որ զանգվածն ուռչի: Ավելացնել ալյուրը, աղն ու մնացած բաղադրիչները` փափուկ խմոր ստանալու համար: Վերցնել թաս, յուղել, մեջը դնել խմորն ու շուռումուռ տալ, որպեսզի ամբողջությամբ ծածկվի յուղով: Ծածկել ցելոֆանի շերտով ու թողնել միջանցիկ քամուց զերծ անկյունում, մինչև բարձրանա իր կրկնակի չափով:

Առանձին տարայում խառնել թահինը, շաքարն ու դարչինը: Դնել մի կողմ:

Խմորը բաժանել տասը մասի, գրտնակել 25 սմ տրամագծով կլոր շերտերի և վրան քսել թահինի խառնուրդը: Նկարում ցուցադրվածի նման ոլորել, ստանալ երկար ոլորված շերտեր և ծայրերը սեղմելով փակել, որպեսզի չթափվի թահինով միջուկը: Այնուհետև այդ ոլորված շերտերը ևս իրենց հերթին ոլորելով ստանալ կլոր խմորեղեն /տես նկարը/: Տեղափոխել յուղաթղթի վրա և վրան քսել յուղ: Թխել նախապես 200C տաքացված ջեռոցում մինչև ոսկեգունելը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում