Գլխավոր Լրահոս

Բազմաթիվ ռեկորդներ՝ Չեմպիոնների լիգայի խաղային մեկ օրվա ընթացքում

Բազմաթիվ ռեկորդներ՝ Չեմպիոնների լիգայի խաղային մեկ օրվա ընթացքում

Արդեն տեղեկացրել ենք, որ Չեմպիոնների լիգայում երեկ կայացած խաղերում խփվել է 40 գնդակ։

Սա ռեկորդային ցուցանիշ է խաղային մեկ օրվա համար, քանի որ մեկ խաղում միջինը խփվել է 5 գնդակ։ Մեկ խաղային օրում ավելի շատ՝ 44 գնդակ խփվել է 1997 թվականի հոկտեմբերին, սակայն այն ժամանակ անցկացվել է 12 հանդիպում, ինչը նշանակում է, որ միջին արդյունավետությունը կազմել է 3.67 գնդակ։

Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոն միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել բելառուսական ԲԱՏԷ-ի հետ հանդիպման ժամանակ։ Նա մեկ խաղում խփված 5 գոլ արդյունքով հավասարվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Արգենտինացին մեկ խաղում 5 գոլի հեղինակ էր դարձել 2011/12 մրցաշրջանում գերմանական «Բայերի» հետ մրցավեճում։

Բացի այդ, Լուիս Ադրիանոն իր 5 գոլերից 4-ը խփել է 17 րոպեում, ինչը նույնպես Չեմպիոնների լիգայի ռեկորդ է։ Ռեկորդակիր է դարձել նաև Ադրիանոյի «Շախտյորը», որը ռազմական գործողությունների հետևանքով այժմ հանդես է գալիս ուկրաինական ուրիշ քաղաքաներում։ Չեմպիոնների լիգայում դեռ ոչ մի թիմի չի հաջողվել նման խոշոր հաշվով հաղթանակ տոնել արտագնա խաղում։ Բացի այդ, Չեմպիոնների լիգայում ուկրաինական ակումբն առաջինն է, ում հաջողվել է 6 գնդակ խփել արտագնա հանդիպման առաջին խաղակեսում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում