Գլխավոր Լրահոս

Աուտիզմով հիվանդ փոքրիկը արվեստի գործեր է ստեղծում

Աուտիզմով հիվանդ փոքրիկը արվեստի գործեր է ստեղծում

Անգլիացի հնգամյա Այրիս Գրեյսը հիանալի օրինակ է այն անսպասելի պարգևների, որոնք ի հայտ են գալիս աուտիզմի շնորհիվ: Իր բացառիկ կենտրոնացման ու մանրամասների նկատմամբ ուշադրության շնորհիվ Այրիսը ստեղծում է աներևակայելի գեղեցիկ նկարներ, որոնք նրա երկրպագուները և գնորդները նմանեցնում են Կլոդ Մոնեի ստեղծագործություններին։Փոքրիկ Այրիսը նոր է սովորում խոսել, մինչդեռ երեխաների մեծամասնությունը սկսում է խոսել երկու  տարեկանից սկսած: Նրա ծնողները բացահայտել են երեխայի անսպասելի տաղանդը՝ խոսքի թերապիային զուգահեռ նրան ծանոթացնելով ներկերի ու գեղանկարչության հետ:Ըստ նրա մոր` Արաբելլա Կարտեր Ջոնսոնի, երեխան մոտ երկու ժամ կարող է անընդմեջ նկարել և աուտիզմի շնորհիվ գունախաղի ու գույների միախառնման զարմանալի ընկալման միջոցով ստեղծել յուրահատուկ ոճի նկարներ: Փոքրիկի հետ շատ ժամանակ է անցկացնում նաև նրա թերապևտիկ կատուն՝ Տուլան, որն օգնում է Այրիսին խաղաղ ու հանգիստ զգալ, սակայն նաև քաջալերում է լինել ավելի մարդամոտ ու շփվող:Մանկական աուտիզմը հոգեբանական զարգացման խանգարման յուրահատուկ ձև է, որն ուղեկցվում է հոգեկան ֆունկցիաների ձևավորման տարբեր անհարթություններով, յուրահատուկ հուզավարքային, խոսքային և երբեմն էլ ինտելեկտուալ խանգարումներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում