Գլխավոր Լրահոս

Չեմպիոնների լիգայի խաղային օրվա անոնս

Չեմպիոնների լիգայի խաղային օրվա անոնս

Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան 3-րդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները։

Այսօր էլ երկրպագուներն ակնկալում են տեսնել նույնքան գոլեր, որքան նախօրեին խփվել է 8 հանդիպումների ընթացքում։ Հիշեցնենք, որ 40 գոլով երեկվա խաղային օրը ռեկորդային է Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում։

Այսօր կենտրոնական հանդիպումը կկայանա Անգլիայում, ուր «Լիվերպուլն» ընդունել է Մադրիդի «Ռեալին»։ Մադրիդյան ակումբը ունի 6 միավոր երկու խաղից հետո և գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ 3-ական միավոր ունեն «Լիվերպուլն» ու «Բազելը»։

Հետաքրքիր հանդիպում է սպասվում Լևերկուզենում, ուր դեղագործական «Բայերն» ընդունում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը ներկայացնող «Զենիթին»։

Մյուս խմբերում կկայանան հետևյալ հանդիպումները։

Խումբ A

Ատլետիկո Մադրիդ (Իսպանիա) - Մալմյո (Շվեդիա)

Օլիմպիակոս (Հունաստան) - Յուվենտուս (Իտալիա)

Խումբ B

Լիվերպուլ (Անգլիա) - Ռեալ (Իսպանիա)

Լյուդոգորեց (Բուլղարիա) - Բազել (Շվեյցարիա)

Խումբ C

Բայեր (Գերմանիա) - Զենիթ (Ռուսաստան)

Մոնակո (Ֆրանսիա) - Բենֆիկա (Պորտուգալիա)

Խումբ D

Անդերլեխտ (Բելգիա) - Արսենալ (Անգլիա)

Գալաթասարայ (Թուրքիա) - Դորտմունդ (Բորուսիա, Գերմանիա)

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում