Գլխավոր Լրահոս

Իշխան ձկան մասին

Իշխան ձկան մասին

Ծիածանափայլ իշխանն ամենաառողջարար ձկնատեսակներից է, որը պարտադիր պետք է ներառել սննդակարգում: «ԱՄՆ սրտի ասոցիացիան» խորհուրդ  է տալիս շաբաթական առնվազն երկու անգամ սննդի մեջ ներառել 100 գ ձկնեղեն՝ խաշած, խորոված կամ գոլորշու վրա պատրաստած:

Օմեգա -3 ճարպաթթուներ50 գ իշխան ձկան մեջ պարունակվում է մոտ 981 մգ օմեգա-3 ճարպաթթու և DHA կոչվող թթու: Սա ավելին է, քան օրգանիզմի կողմից պահանջվող՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նշած օրական 300-500 մգ-ը:Սննդի մեջ այդ ճարպերի հաճախակի օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, արյան մեջ խոլեստերինի բարձր քանակի և քաղցկեղի որոշ տեսակներով հիվանդանալու վտանգը: Այն նաև բարերար ազդեցություն է ունենում կանխելու նևրոլոգիական այնպիսի խախտումներ, ինչպիսիք են դեմենտիան, դեպրեսիան, երկբևեռ խանգարումն ու Ալցհայմերի հիվանդությունը:

Սպիտակուցներ100 գ ծիածանափայլ իշխանի մեջ պարունակվում է 21 գ սպիտակուց, ինչը կազմում է չափահաս տղամարդու օրական պահանջի 37տոկոսն ու չափահաս կնոջ պահանջի 46 տոկոսը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք կալորիաների իրենց օրական չափաբաժնի 25 տոկոսն ստանում են սպիտակուցային այնպիսի աղբյուրից, ինչպիսին ձուկն է, ավելի հեշտությամբ են նիհարում, շուտ են կշտանում և պահպանում են մկանային զանգվածը: Արդյունքներն ավելի գոհացուցիչ կլինեն, եթե սպիտակուցային սնունդ ընդունելուն զուգահեռ կանոնավոր կերպով զբաղվես սպորտով:Վնասակար նյութերԱյն ձկները, որոնք ունեն մերկուրիի ու պոլիքլորացված բիֆենիլ նյութերի բարձր պարունակություն, կարող են վնաս հասցնել երիկամներին, առաջացնել հոգնածություն, նևրոլոգիական խանգարումներ, հատկապես՝ երեխաների ու հղի կանանց պտղի մոտ: Ծիածանափայլ իշխանն ունի մերկուրիի ու պոլիքլորացված բիֆենիլ նյութերի ցածր պարունակություն, նշանակում է՝ շաբաթական երկու անգամ այս ձկան 100 գ օգտագործումն ապահով է և օգտակար:Ճարպի ցածր պարունակություն100 գ իշխան ձկան մեջ պարունակվում է ընդհանուր առմամբ 6 գ յուղ, որից 1,4-ը հագեցած ճարպաթթուներն են, 60 մգ-ը՝ խոլեստերինը: Ըստ Հարվարդի հանրային առողջության դպրոցի ուսումնասիրությունների՝ իշխան ձկան ճարպի պարունակությունը շատ ավելի քիչ է, քան տավարի, խոզի ու ոչխարի մսի մեջ, որոնք հայտնի են խոլեստերինի ու հագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում