Գլխավոր Լրահոս

Արոնյան, Կարլսեն, Կարուանա... Tata Steel Chess 2015-ի բոլոր մասնակիցները հայտնի են

Արոնյան, Կարլսեն, Կարուանա... Tata Steel Chess 2015-ի բոլոր մասնակիցները հայտնի են

Այսօր հոլանդական Tata Steel կոնցեռնի գլխավոր գրասենյակում կայացել է շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկի (Tata Steel Chess) կազմակերպիչների մամուլի ասուլիսը, որի ժամանակ հայտարարվել է մասնակիցների ամբողջական ցանկը: Այս մասին հաղորդում է Chess-news.ru կայքը:

Tata Steel Chess շախմատայի փառատոնը, որը նաև կոչում են այն ընդունող քաղաքի` Վեյկ ան Զեե քաղաքի անունով, կանցկացվի 77-րդ անգամ, 2015 թ. հունվարի 9-25-ը:

Գլխավոր մրցաշարին կմասնակցի 12 գրոսմայստեր` աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (ընթացիկ վարկանիշը` 2863, Նորվեգիա), ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար  Ֆաբիանո Կարուանան (2829, Իտալիա), Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը (2797), Անիշ Գիրին (2775, Հոլանդիա), Ուեսլի Սոն (2762, Ֆիլիպիններ), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2760, Ֆրանսիա), Թեյմուր Ռաջաբովը (2731, Ադրբեջան), Դին Լիրենը (2730, Չինաստան), Վասիլի Իվանչուկը (2726, Ուկրաինա), Tata Steel Chess 2014-ի B մրցաշարի հաղթող Իվան Շարիչը (2678, Խորվաթիա), աշխարհի բազմակի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2673, Չինաստան) և Լյուկ Վան Վելին (2664, Հոլանդիա):

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Tata Steel Chess-ի գործող չեմպիոնն է, հայ գրոսմայստերը 3 անգամ հաղթող է ճանաչվել այս գերմրցաշարում (2008 թ., 2012 թ., 2014 թ.):

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում