Գլխավոր Լրահոս

Հայաստանի հավաքականի մրցակիցներ Սերբիան և Ալբանիան այսօր խիստ կպատժվեն

Հայաստանի հավաքականի մրցակիցներ Սերբիան և Ալբանիան այսօր խիստ կպատժվեն

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրո 2016-ի որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Սերբիայի - Ալբանիայի՝ հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպումը մնացել է անավարտ, քանի որ ֆուտբոլիստների միջև ծեծկռտուք է սկսվել։

Ըստ սերբական «Պոլիտիկա» թերթի՝ ՈւԵՖԱ-ն այսօր կհրապարակի իր որոշումն այս խաղի վերաբերյալ։ Ըստ կայքի աղբյուրի՝ Սերբիայի հավաքականը կզրկվի երկրպագուների աջակցությունից սեփական հարկի տակ խաղերում և հանդիպումները կանցկացնի դատարկ մարզադաշտերում։ Սերբիա-Ալբանիա հանդիպումը կվերախաղարկվի չեզոք դաշտում։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատիժ կկրի Ալբանիայի ազգային հավաքականը։

Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ անօդաչու սարքը, որը ենթադրաբար կառավարվել է Ալբանիայի վարչապետի եղբոր կողմից, ով այդ ժամանակ գտնվել է տրիբունաներում, անսպասելի հայտնվել է մարզադաշտում, որի վրա կախված է եղել «միացյալ» Ալբանիայի դրոշը։ Այն բանից հետո, երբ Սերբիայի ֆուտբոլիստներից մեկին հաջողվել է պոկել այդ դրոշը, երկու թիմերի խաղացողների միջև սկսվել է ծեծկռտուք, իսկ խաղը մնացել է անավարտ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում