Կատարում կայանալիք 2020 թվականի աշխարհի առաջնության շուրջ քննարկումները չեն դադարում։
Այդ երկրում եղանակային վատ պայմանների պատճառով շատերն անհնար են համարում Մունդիալի անցկացումն ամռանը, ինչպես դա սովորաբար տեղի է ունենում, քանի որ հունիս-հուլիս ամիսներին ջերմաստիճանը բարձրանում է մինչև +50։
Եվրոպական թոփ ակումբներն առաջարկում են առաջնությունը տեղափոխել մայիս ամսին։ Եվրոպական ակումբների ասոցիացիայում պնդում են, որպեսզի առաջնությունը կայանա ոչ թե նոյեմբեր-դեկտեմբերի ամիսներին, ինչպես առաջարկում է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, այլ գարնանը, քանի որ առաջին դեպքում այն լուրջ խնդիրներ կառաջացնի ազգային առաջնությունների և միջազգային այլ մրցաշարարերի համար։
Հիշեցնենք, որ Կատարն այս առաջնությունից կարող է զրկվել ոչ միայն եղանակային պայմանների պատճառով, այլ կոռուպցիոն սկանդալի, որի համաձայն՝ արաբական այդ երկիրը առաջնության անցկացման իրավունքը ստացել է ՖԻՖԱ-ի գործկոմի անդամներին կաշառելու արդյունքում։
Տեղեկացնենք նաև, որ Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիային անդամակցում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Բավարիան», «Ռեալը» և «Բարսելոնան»։
Civilnet











