Քիչ առաջ Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը տեղեկացրել է, որ այդ երկրի հավաքականը Բելգրադում Ալբանիայի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով զրկվել է 3 միավորից, Սերբիային արգելվել է սեփական հարկի տակ երկու հանդիպում անցկացնել երկրպագուների ներկայությամբ։ Այդ երկու խաղերից մեկի ժամանակ Սերբիան ընդունելու է Հայաստանին հավաքականին, որի հետ ընդգրկված է որակավորման փուլի I խմբում։
Ալբանիայի հավաքականին շնորհվել է տեխնիկական պարտութոյւն, այս հանդիպման համար նա միավոր չի ստանա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ժամանակ անօդաչու սարքը, որը ենթադրաբար կառավարվել է Ալբանիայի վարչապետի եղբոր կողմից, ով այդ ժամանակ գտնվել է տրիբունաներում, անսպասելի հայտնվել է մարզադաշտում, որի վրա կախված է եղել «միացյալ» Ալբանիայի դրոշը։ Այն բանից հետո, երբ Սերբիայի ֆուտբոլիստներից մեկին հաջողվել է պոկել այդ դրոշը, երկու թիմերի խաղացողների միջև սկսվել է ծեծկռտուք, իսկ խաղը մնացել է անավարտ։
Civilnet











