«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Լիոնել Մեսսին «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյին մասնակցել է միայն ցավազրկող ներարկումներից հետո։ Այս մասին տեղեկացնում է իսպանական El Confidencial-ը։
Նախորդ հինգշաբթի կայացած մարզման ժամանակ Մեսսին ոտնաթաթի վնասվածք է ստացել։ Նրա մասնակցությունը այդ կարևոր խաղին եղել է հարցականի տակ մինչև վերջին պահը, սակայն բժիշկները որոշել են արգենտինացուն խաղադաշտ դուրս բերել միայն ներարկումներից հետո։
Հիշեցնենք, որ այդ խաղում Մադրիդի «Ռեալը» 3։1 հաշվով կամային հաղթանակ է տարել կատալոնական ակումբի նկատմամբ։
Civilnet











