Գլխավոր Լրահոս

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Փերդելի փլավ, Մարաշ

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. Փերդելի փլավ, Մարաշ

Մարաշցիները Զատիկի կիրակին եկեղեցուց վերադառնալիս ուտում էին հավի ապուր, այս փլավը և ավարտում պահքը:Անհրաժեշտ է․½ կգ հավի միս1 բաժակ բրինձ1 բաժակ ընկուզեղեն2 ճ․ գ․ ձեթ1 հավկիթ7 սև հատիկավոր պղպեղդարչինաղ

Խմորի բաղադրությունը2 բաժակ ալյուր2 ճ․ գ․ ձիթայուղջուր

Պատրաստման եղանակը

1. Հավը եփել, արգանակը պահել, իսկ հավը մանրեցնել։2. Տապակի մեջ ձեթը տաքացնել, եփված հավը մի թեթև տապակել։3. Մեկ այլ թավայի մեջ տապակել ընկուզեղենը:4. Բրինձը լվալ, չորացնել, ապա եփել հավի արգանակով:5. Պատրաստել խմորը՝ ալյուրով, աղով, ձիթայուղով և ջրով: Լավ շաղախել, ապա գրտնակով բարակ բացել, դնել փռի տապակի վրա:6. Փլավի մեջ լավ խառնել պղպեղը, դարչինը, ընկուզեղենն ու մանրացված հավը:7. Խմորի կենտրոնում լցնել այդ խառնուրդը, ծայրերը իրար վրա բերելով փակել:8. Շրջել, վրան քսել հարած հավկիթը, ջեռոցում եփել 15-20 րոպե, մինչև վարդագունելը: Մատուցել տաք վիճակում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում