Երեկ Ռուսաստանի «Առաջին ալիքի» ուղիղ եթերում ներկայացվել է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության տարբերանշանը։ Հիշեցնենք, որ Մունդիալ 2018-ն անցնելու է Ռուսաստանի 10 քաղաքներում։
Սկզբում տարբերանշանը ցուցադրել են Միջազգային տիեզերակայանում գտնվող ռուս երեք տիեզերագնացները, այնուհետև այն հայտնվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ թատրոնի վրա։ տարբերանշանը ներկայացնելիս ստուդիայում են եղել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն։
Ըստ կազմակերպիչների՝ տարբերանշանն իր մեջ ներառում է խորհրդային տիեզերգանցների թռիչքները, սրբապատկերների ռուսական տեխնիկան, ինչպես նաև աշխարհի սերը ֆուտբոլի հանդեպ։
Civilnet











