Գլխավոր Լրահոս

Բլատերը չի կարողանում լեզուն ատամների ետևում պահել. Անչելոտի

Բլատերը չի կարողանում լեզուն ատամների ետևում պահել. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին, ով շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ այս տարի «Ոսկե գնդակին» պետք է արժանանա Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:

«Բլատերի հայտարարությունները շարունակում են զարմացնել ինձ, սակայն ոչինչ չենք կարող անել դրանց դեմ: ՖԻՖԱ-ի նախագահը ոչ մի կերպ չի կարողանում լեզուն ատամների ետևում պահել: «Ոսկե գնդակի» հարցը միշտ քննարկման առիթ է հանդիսանում: Այդուհանդերձ, եթե նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսիի կողմից որոշակի մրցակցություն էր նկատվում, ապա այս տարի երկար մտածելու կարիք չկա: Սա կրիշտիանոյի տարին էր. նա բազմաթիվ գոլեր է խփել, և պատվաբեր տիտղոսներ նվաճել: «Ոսկե գնդակին» պետք է արժանանա Ռոնալդուն: Բլատերի հայտարարությունն անմիտ է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Eurosport-ը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում