Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը Բաթումում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում հռչակվել է աշխարհամասի մինչեւ 10 տարեկան շախմատիստների չեմպիոն:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արամ Հակոբյանը դարձել է մինչեւ 14 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 10 տարեկան շախմատիստուհիների փոխչեմպիոնուհի:
Այս մասին հաղորդում է Armchess-ը։
Civilnet











