ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի (FIFPro) և Ինտերպոլի հետ միասին սկսում է պայմանավորված խաղերի դեմ պայքար: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այս արշավի ընթացքում հայտարարվել է FIFPro-ի կոնգրեսի ժաանակ Տոկիոյում: «Այսօր մենք արձանագրում ենք երեք գլոբալ կազմակերպությունների պայքարի սկզիբը պայմանավորված խաղերի դեմ: Միավորելով մեր ռեսուրսները` մենք կկարողանանք արդար խաղի ապահովման ջանքերը նոր մակարդակի բարձրացնենք», - ասել է FIFPro-ի գլխավոր քարտուղար Թեո վան Սեգելենը:
Այս արշավի մեկնարկը տրվել է մի շարք ֆուտբոլիստների մասնակցությամբ տեսահոլովակի ցուցադրությամբ, ովքեր պատմում են իրենց փորձի մասին, երբ առաջարկվել է մասնակցել պայմանավորված խաղերի: Նրանց թվում են «Լիվերպուլի» պաշտպան Կոլո Տուրեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆրենք Լեմպարդը:
Այս արշավի նպատակն է նաև ավելացնել այս խնդրի վերաբերյալ գիտելիքը և տեղակացվածություը ֆուտբոլիստների շրջանում:
Civilnet











