ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել 2018 թ. Աշխարհի առաջնության խորհրդանշանի շնորհանդեսի տեսահոլովակը ցուցադրելու համար և այն հեռացրել է YouTube-ից: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Նշենք, որ վերոնշյալ տեսահոլովակում Ղրիմը ներկայացվել էր որպես Ռուսաստանի մաս:
«Տեսահոլովակում օգտագործված Ռուսաստանի քարտեզը կազմել և ներկայացրել էր ռուսական կողմը: Ցավոք սրտի, այդ պահը վրիպել էր մեր ուշադրությունից»,- ասված է ՖԻՖԱ-ի տարածած հայտարարությունում:
Civilnet











