Արդեն տեղեկացել ենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում սեփական մարզադաշտում 0։1 հաշվով զիջել է «Սելտային»։
Այսպիսով, 10-րդ տուրի արդյունքում կատալոնական ակումբը նահանջել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական՝ առաջատար «Ռեալին» զիջելով 2 միավոր։ «Բարսելոնան» մեկական միավոր զիջում է «Վալենսիային» և «Ատլետիկոյին»։
Barcastuff-ը տեղեկացնում է, որ վերջին անգամ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնություն 10 տուրերից հետո 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է 2005/06 թվականներին, երբ թիմը ղեկավարում էր հոլանդացի Ֆրանկ Ռայկարդը։
Civilnet











