Ֆրանսիայում ողբերգական միջադեպ է գրանցվել երկրի հոկեյի առաջնությունում։
Խաղի ժամանակ անզգույշ հարվածից հետո տրիբունաների ուղղությամբ նետված տափօղակը սպանել է 8-ամյա մի երեխայի։ Միջադեպը տեղի է ունեցել «Դյունքերք» և «Ռեյմս» թիմերի միջև։
Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Խաղը դադարեցվել է և տեղափոխվել ավելի ուշ ժամկետի։ Ոստիկանությունը քննում է գործը։
Civilnet











