1964-ից ի վեր Լոնդոնի Բնության պատմության թանգարանն անցկացնում է «Տարվա լավագույն լուսանկարիչ» ֆոտոմրցույթը, որին մասնակցում են մինչև 17 տարեկան երիտասարդ լուսանկարիչներ: Այս տարի գլխավոր մրցանակին արժանացավ իննամյա Կառլոս Պերես Նավալն Իսպանիայից: Կառլոսի ծնողները ճանապարհորդներ են և երեխային միշտ վերցնում են իրենց հետ՝ աշխարհով մեկ ճամփորդելու: Կառլոսն սկսել է լուսանկարել չորս տարեկանից, սկզբում՝ սովորական խցիկով, այժմ՝ պրոֆեսիոնալ սարքավորումներով:
2014 թվականի հաղթող լուսանկարը՝ «Խայթը արևի տակ»
Ավելին կարող եք տեսնել նրա կայքում` carlospereznaval.wordpress.com.
Civilnet











