Գլխավոր Լրահոս

Մանչեսթեր Սիթիի սեփականատերը վերանորոգում է Մադրիդի Ռեալի մարզադաշտը

Մանչեսթեր Սիթիի սեփականատերը վերանորոգում է Մադրիդի Ռեալի մարզադաշտը

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի սեփականատեր շեյխ Մանսուր բեն Զայդ Ալ-Նայանի ընկերության հետ, որով այն ֆինանսավորելու է մադրիդյան ակումբի լեգենդար «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի վերակառուցումը: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Գործարքի գինը կազմել է շուրջ 350 միլիոն ֆունտ ստերլինգ: «Ռեալը» մտադիր է վերակառուցումն ավարտել 3 տարում:

Չնայած, որ շեյխ Մանսուրը «Մանչեսթեր Սիթիի»սեփականատերն է, այդուհանդերձ ՈւԵՖԱ-ում նշել են, որ դա խնդիր չի առաջացնի իր կաննոնների հետ, քանի որ International Petroleum Investment Company-ին մադրիդյան ակումբի բաժնետոմսերը չեն պատկանում:

Տեղեկացնենք, որ ՈւԵՖԱ-ն արգելում է միևնույն անձին կամ ընկերությանը գնել կամ որպես սեփականություն ունենալ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո գտնվող մրցաշարերում հանդես եկող երկու և ավելի ակումբների բաժնետոմսերը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում