Այսօր Եվրոպայում կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղային առաջին օրվա հանդիպումները։
Պայքարի մեջ են մտնելու A-D խմբերում ընդգրկված թիմերը։
Թեպետ մրցաշարային տեսակետից «Գալաթասարայի» հետ հանդիպումը մեծ նշանակություն չունի Դորտմունդի «Բորուսիայի» համար, այդուհանդերձ Հենրիխ Մխիթարյանի թիմը, որը տապալել է Գերմանիայի առաջնությունում իր մեկնարկը, պետք է ապացուցի, որ պատահական չէ, որ համարվում է եվրոպական ուժեղագույն ակումբներից մեկը։
Օրվա կենտրոնական խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի անգլիական «Լիվերպուլին»։ Նախորդ տուրում մադրիդցիներն արտագնա խաղում 3։0 խոշոր հաշվով հաղթել էին «Լիվերպուլին»։ Բրենդան Ռոջերսի սաները պատասխան խաղում կփորձեն ռևանշի հասնել նախորդ պարտության համար։
3-րդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» անսպասելի պարտություն էր կրել գերմանական «Բայերից»։ Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը չկորցնելու համար ռուսաստանյան թիմի ֆուտբոլիստները նույնպես ձգտելու են հաղթանակի։
Մյուս խմբերում կկայանան հետևյալ հանդիպումները․
Խումբ A
Յուվենտուս (Իտալիա) - Օլիմպիակոս (Հունաստան)
Մալմյո (Շվեդիա) - Ատլետիկո (Իսպանիա)
Խումբ B
Ռեալ (Իսպանիա) - Լիվերպուլ (Անգլիա)
Բազել (Շվեյցարիա) - Լյուդոգորեց (Բուլղարիա)
Խումբ C
Զենիթ (Ռուսաստան) - Բայեր (Գերմանիա)
Բենֆիկա (Պորտուգալիա) - Մոնակո (Ֆրանսիա)
Խումբ D
Արսենալ (Անգլիա) - Անդերլեխտ (Բելգիա)
Բորուսիա (Դ, Գերմանիա) - Գալաթասարայ (Թուրքիա)
Civilnet











