2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառայի և Պարաօլիմպիական խաղերի մեդալներն ու հուշամեդալները պատրաստվելու են շաագործումից հանված էլեկտրոնային սարքերի մետաղներից: Այս մասին հայտնել է Բրազիլիայի դրահամատարանի նախագահ Ֆրանսիսկու Ֆրանկուն: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Նրա խոսքերով` նման որոշման հիմքում ընկած են բնապահպանական խնդիրները: Բրազիլիայի դրամահատարանը կպատրաստի 4924 մեդալ և 75 հազար հուշամեդալ:
Հիշեցնենք, որ Ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2016 թվականի օգոստոսի 5-21-ը:
Civilnet











