ՖԻՖԱ-ի խորհրդական Տոկիո Սեկսվալեն, ով պատասխանատու է մարզադաշտերում ռասայական խտրականության դեմ պայքարի համար, ելույթ է ունեցել Դոհայում այս հարցով կազմակերպված համաժողովի ժամանակ և զգուշացրել Ռուսաստանին, որ եթե այդ երկրի իշխանությունները հետևողական չլինեն, ապա սևամորթ ֆուտբոլիստները կարող են բոյկոտել Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք Աշխրահի առաջնությունը։
«Վտանգ կա, որ սևամորթ ֆուտբոլիստները կասեն, որ չեն պատրաստվում մենկնել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Ռուսաստանում։ Ես ասում եմ որպես ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ, որպես աշխարհի քաղաքացի՝ խնդիրը չպետք է շատ խորանա։ Եթե այս խնդիրներն առաջանում են, իսկ դուք չեք գործում որպես առաջնորդ, այն սկսում է ձնագնդի էֆեկտ ստանալ։
Պուտինին՝ իմ մտերիմ ընկերոջը, անհրաժեշտ է կոշտ լինել այս հարցում, այնպես, ինչպես նրան գիտի աշխարհը։ Եթե դա չարվի, ապա Մունդիալ 2018-ի մասին մենք այլ կերպ կխոսենք։ Եթե դուք ունեք մաշկի այն գույնը, որը ես ունեմ, ապա Ռուսաստանում անվտանգ չէ ձեզ համար», - ասել է սևամորթ պաշտոնյան՝ նշելով, որ Մոսկվայում կան մի շարք շրջաններ, ուր մարդիկ վախենում են գնալ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Civilnet











