Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան չորրորդ տուրի երկրորդ օրվա խաղերը։
Պայքարի մեջ կմտնեն E-H խմբերի թիմերը։
Տուրի կենտրոնական հադնիպումներից մեկը կկայանա Ամստերդամում, ուր տեղի «Այաքսը» կընդունի «Բարսելոնային»։ Երկու շաբաթ առաջ այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով 3։1 հաշվով։ Այսօրվա խաղում Ամստերդամի թիմը կձգտի ռևանշի հասնել անցած տուրում կրած պարտության համար, ինչպես նաև բարելավի մրցաշարային աղյուսակում իր դիրքերը։
«Ռոման» նույնպես պատիվը փրկելու խնդիր ունի։ Նախորդ տուրում իտալական ակումբը ջախջախիչ՝ 7։1 հաշվով պարտություն էր կրել Մյունխենի «Բավարիայից»։ Պատասխան խաղում «Ռոման» կփորձի ապացուցել, որ նախորդ հանդիպման արդյունքը պատահականություն էր։
Մյուս հանդիպումներում կխաղան։
Խումբ E
Բավարիա (Գերմանիա) - Ռոմա (Իտալիա)
Մանչեսթեր Սիթի (Անգլիա) - ԲԿՄԱ (Մ, Ռուսաստան)
Խումբ F
Այաքս (Հոլանդիա) - Բարսելոնա (Իսպանիա)
ՊՍԺ (Ֆրանսիա) - ԱՊՕԷԼ (Կիպրոս)
Խումբ G
Մարիբոր (Սլովենիա) - Չելսի (Անգլիա)
Սպորտինգ (Պորտուգալիա) - Շալկե (Գերմանիա)
Խումբ H
Շախտյոր (Ուկրաինա) - ԲԱՏԷ (Բելառուս)
Ատլետիկ (Բ, Իսպանիա) - Պարտո (Պորտուգալիա)
Civilnet











