Մազերը մեր առողջության արտացոլումն են, հատկապես՝ կանանց դեպքում: Սննդակարգում փոքրիկ փոփոխությունները կարող են մազերում խառնաշփոթ ստեղծել կամ ընդհակառակը՝ զգալիորեն բարելավել դրանց վիճակը: Դիետաները, երկաթի ու սպիտակուցի պակասը կարող են հանգեցնել մազերի որակի վատացմանը կամ դրանց կորստին:
Ստորև ներկայացնում ենք այն սննդատեսակները, որոնք բարերար ազդեցություն են ունենում մազերի և ընդհանրապես օրգանիզմի վրա, հարուստ լինելով վիտամին A, B, և C-ով, սպիտակուցներով, երկաթով, ցինկով ու օմեգա-3 ճարպաթթուներով:
Մուգ կանաչ բանջարեղեն
Օրգանիզմն օգտագործում է մուգ կանաչ բանջարեղենում առկա վիտամին A-ն ու C-ն` սեբում արտադրելու համար: Սա այն տարրն է, որն արտադրվում է մազի ֆոլիկուլայում ու օգնում մազերին բնական փայլ ու բավականաչափ խոնավություն հաղորդել: Ցուցակում ներառված են բրոկոլին, սպանախն ու այլ մուգ կանաչ տերևներով կանաչեղեն:
Ընկուզեղեն
Ընկուզեղենն անհրաժեշտ է օրգանիզմին ցինկով ու օմեգա 3 ճարպաթթուներով ապահովելու համար: Հատկապես ընկույզի հաճախակի օգտագործումը սննդում նպաստում է մազերի արագ աճին: Նուշն ու հնդկական ընկույզը ևս մտնում են այս ցուցակի մեջ:
ՄիսՄազը կազմված է սպիտակուցից, ուստի բնականաբար որքան ավելի շատ սպիտակուցով հարուստ սնունդ ուտես, այնքան ավելի արագ ու ամուր կաճեն մազերդ: Այս ցուցակում են տավարի ու խոզի միսը, ինչպես նաև լյարդը, որը հարուստ է նաև երկաթով:
Հապալաս, հատապտուղներՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ արևի ազատ ռադիկալներն ու քաղաքային աղտոտվածությունը վտանգավոր են ոչ միայն մաշկի համար, այլև մազերի համար: Ուստի պետք է ավելացնել հակաօքսիդանտներ սննդի մեջ, որոնցով հարուստ են հատապտուղները: Մենք առանձնացնում ենք հապալասը, որովհետև այն նաև շատ հարուստ է վիտամին C-ով:
ՀավկիթՀավկիթը հարուստ է սպիտակուցներով ու վիտամին B բիոտինով, որի պակասը հանգեցնում է մազի բարակեցմանն ու հեշտ կոտրատվելուն: Հավկիթի հետ զուգահեռ կերեք նաև լոլիկ, գազար և քաղցր կարտոֆիլ:
Լոբի և ոսպԼոբին ու ոսպը մեծ քանակով սպիտակուցներ, երկաթ, ցինկ ու բիոտին են պարունակում, որոնք մազերն ամրացնելու գործում անգնահատելի դեր ունեն: Հատկապես եթե բուսակեր ես՝ լոբին ու ոսպը չպետք է պակասեն քո սննդակարգից:
Մածուն/յոգուրտՄազարմատներում առկա է կալցիում, որը կարևոր բաղադրիչ է մազերի փարթամության համար: Օրգանիզմում կալցիումի պակասը կարող է լրացնել յոգուրտը, ինչպես նաև քամած մածունը: Առավելագույն արդյունք ստանալու համար մածնի մեջ ավելացրու հապալաս, հատապտուղներ կամ ընկուզեղեն:
Civilnet











