Գլխավոր Լրահոս

Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

Արոնյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի երրորդ տուրում նույնպես ոչ-ոքի խաղաց և այժմ իր ակտիվում ունի 1.5 միավոր: Դին Լիրենի հետ խաղում Լևոնը շատ մոտ էր հաղթանակին. երկար ժամանակ մեկ զինվորի առավելություն ուներ, սակայն 64-րդ քայլում կոպիտ սխալ գործեց, ինչի արդյունքում չինացի շախմատիստը կարողացավ ոչ-ոքի կորզել:

Այսօր կայացած մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները` Պետեր Լեկո - Վլադիմիր Կրամնիկ` 0.5 - 0.5, Էռնեստո Ինարկիև - Բորիս Գելֆանդ` 0.5 - 0.5, Ալեքսանդր Գրիշչուկ - Ալեքսանդր Մորոզևիչ` 1 - 0:

Այսպիսով, երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը բացարձակ արդյունքով` 3 միավոր, գլխավորում է Գրիշչուկը, Կրամնիկը 2 միավորով երկրորդն է, Արոնյանը, Լեկոն և Լիրենն ունեն 1.5-ական միավոր, Մորոզևիչն ու Գելֆանդը` մեկական, իսկ Ինարկիևը կես միավորով եզրափակում է աղյուսակը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում