1966 թվականի Աշխարհի չեմպիոն, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջիմի Գրիվզը պատարստվում է աճուրդի հանել առաջնության ոսկե մեդալը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Mail-ը։
Գրիվզը հույս ունի այն վաճառել առնվազն 50 հազար ֆունտ ստերլինգով։ Ավելի վաղ նախկին ֆուտբոլիստը, ով տառապում է ալկոհոլային կախվածությունից, վաճառել է իր բնակարանը։
Նշենք, որ Գրիվզը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել Մունդիալ 1966-ից, սակայն 2009 թվականին երկրպագուների նախաձեռնությամբ նրան շնորհվել է ոսկե մեդալ։
Civilnet











