Գլխավոր Լրահոս

Արոնյանի 4-րդ անընդմեջ ոչ-ոքին. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

Արոնյանի 4-րդ անընդմեջ ոչ-ոքին. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը դժվարությամբ խուսափեց պարտությունից Պետեր Լեկոյի հետ խաղում: Պարտիայի միջնամասում Լեկոն մեծ առավելության ստացավ, մի պահ թվում էր` պարտությունն անխուսափելի է, սակայն վերջնամասում հունգարացին մի քանի սխալ քայլ արեց և Լևոնին հաջողվեց հավասարեցնել դիրքն ու կես միավոր վաստակել: Այսպիսով Արոնյանը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց և այժմ իր ակտիվում ունի 2 միավոր:

4-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` Դին Լիրեն (Չինաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 0.5 - 0.5, Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 0.5 - 0.5, Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) - Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)` 0.5 - 0.5:

Այս պահին մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորլ Գրիշչուկը` 3.5 միավոր, Կրամնիկը 2.5 միավորով երկրորդն է, Արոնյանը, Լիրենն ու Լեկոն 2-ական միավոր ունեն, Մորոզևիչն ու Գելֆանդը` 1.5-ական, Ինարկիևը` 1:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում