Երեկ Իսպանիայի առաջնությունում կայացել են 11-րդ տուրի հանդիպումները։
Մադրիդի «Ռեալը» հերթական անգամ ապացուցել է` պատահականություն չէ, որ նա գլխավորում առաջնության մրցաշարային աղյուսակը։ Կարլո Անչելոտիի սաները 5 գնդակ են ուղարկել «Ռայո Վալեկանոյի» դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը։
Մադրիդյան ակումբում աչքի են ընկել Գարեթ Բեյլը (9), Սերխիո Ռամոսը (40), Թոնի Կրոսը (55), Քարիմ Բենզեման (59), Կրիշտիանո Ռոնալդուն (83)։ «Ռայո Վալեկանոյում» միակ գոլի հեղինակ է դարձել Բուենոն (44)։ Ռոնալդուն, ով այս առաջնության գլխավոր ռմբարկուն է, խփել է իր 18-րդ գնդակը։
«Բարսելոնան» կամային հաղթանակ է տոնել «Ալմերիայի» հետ արտագնա խաղում՝ 2։1 հաշվով։
Civilnet











