Գլխավոր Լրահոս

Արոնյանը ոչ-ոքի խաղաց նաև Կրամնիկի հետ. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

Արոնյանը ոչ-ոքի խաղաց նաև Կրամնիկի հետ. Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ: Հերթական անգամ Լևոնը պարտիայի ընթացքում զգալի առավելություն ուներ և հերթական անգամ չկարողացավ հաղթանակ տանել: Հիշեցնենք, որ Արոնյանի մասնակցությամբ նախորդ 4 մրցավեճերն էլ են խաղաղ ելք ունեցել:

Շարունակում է գերազանց հանդես գալ Ալեքսանդր Գրիշչուկը, ով այսօր առավելության հասավ Պետեր Լեկոյի նկատմամբ և վաստակած 4.5 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարայի աղյուսակը:

Էռնեստո Ինարկիև - Դին Լիրեն պարտիան խաղաղ ելք ունեցավ, իսկ Բորիս Գելֆանդը պարտության մատնեց Ալեքսանդր Մորոզևիչին:

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Ալեքսանդր Գրշչուկ (Ռուսաստան)` 4.5 մ.

2. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 3 մ.

3. Լևոն Արոնյան (Հայաստան)` 2.5 մ.

4. Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 2.5 մ.

5. Դին Լիրեն (Չինաստան)` 2.5 մ.

6. Պետեր Լեկո (Հունգարիա)` 2 մ.

7. Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան)` 1.5 մ.

8. Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)` 1.5 մ.

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում