ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է առաջարկություն անել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Այս մասին հաղորդում է Football Espana կայքը:
Նախատեսվում է, որ Գվարդիոլան կգլխավորի ազգային հավաքականը Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ:
43-ամյա իսպանացու պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ ավարտվում է 2016 թվականին: Սակայն Գվարդիոլան չի ցանկանում երկարատև պայմանագրեր քննարկել, քանի որ մտադիր է մյունխենցիների հետ հաղթել Չեմպիոնների լիգան:
Հիշեցնենք, որ 2008-2012 թվականներին, երբ Գվարդիոլան ղեկավարում էր «Բարսելոնան», կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգան հաղթել է 3 անգամ:
Տեղեկացնենք նաև, որ երեկ իսպանացի մասնագետն ասել է, որ այլևս չի ստանձնի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Civilnet











