Գլխավոր Լրահոս

Մեր մրցակիցները բողոքարկում են ՈւԵՖԱ-ի որոշումը

Մեր մրցակիցները բողոքարկում են ՈւԵՖԱ-ի որոշումը

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրո 2016-ի որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներ Սերբիայի և Ալբանիայի՝ Բելգրադում կայացած խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ՈւԵՖԱ-ն որոշում էր կայացրել չեղյալ հայտարարել խաղի արդյունքը, այն չվերախաղարկել, իսկ Սերբիային զրկել 3 միավորից։

Սերբիայի ֆուտբոլային միությունը բողոքարկել է այս որոշումը։ «Այս բողոքարկման մեջ նշված են այն փաստարկները, որոնք նորովի կարող են ներկայացնել հոկտեմբերի 14-ի դեպքերը», - ասել է Միության գլխավոր քարտուղար Զորան Լակովիչը։

Հիշեցնենք նաև, որ երկու երկրների ֆեդերացիաները տուգանվել են 100 հազարական եվրոյով, իսկ Սերբիան Եվրո 2016-ի որկավորման փուլի հերթական երկու հանդիպումները կանցկացնի առանց երկրպագուների։ Դրանցից մեկը լինելու է Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում