Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ իսպանացի լրագրողներին, որոնք հայտնել են, թե պորտուգալացին անարգալից է արտահայտվում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին՝ նրա համար հորինելով վիրավորական մականուն։
«Այն լուրերը, թե ես իբր վիրավորական մականուն եմ հորինել Լիոնել Մեսսիի համար ստոր հերյուրանք է։ Իմ փաստաբանն ամեն միջոց կձեռնարկի, որպեսզի բողոք ներկայացնի դատարան նրանց դեմ, ովքեր պետք է պատասխան տան սրա համար։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր իմ պրոֆեսիոնալ գործընկերներին, և Մեսսին բացառություն չէ», - գրել է Ռոնալդուն Facebook-ի իր էջում։
Տեղեկացնենք, որ իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն գիրք է գրել, որում պատմել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի բարդ հարաբերությունների մասին։ Ըստ Բալագեի՝ Ռոնալդուն նրան կոչում է mother****er, իսկ Ռոնալդուի թիմակիցները, ովքեր իր ներկայությամբ քննարկում են Մեսսիին, արժանանում են նույն վիրավորանքին։
Civilnet











