Գլխավոր Լրահոս

Եվրասիականին միանալու պայմանագիրը ճանաչվեց սահմանադրական

Եվրասիականին միանալու պայմանագիրը ճանաչվեց սահմանադրական

«Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը». Գագիկ Հարությունյան

Սահմանադրական դատարանը, նոյեմբերի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի սահմանադրականության հարցը, որոշեց, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

«Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»,- հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` դատարանի որոշման օգտին բերելով մի շարք հիմնավորումներ:

Հարությունյանի խոսքով` պայմանագրի հիմքում ընկած են մասնակից երկրների ազգային շահերի հարգանքը, փոխշահավետության սկզբունքը: Ըստ ՍԴ նախագահի` Միությունում որոշումներն ընդունվում են պայմանագրի մասնակիցների փոխհամաձայնությամբ, և փաստաթուղթը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային նորմերին:

ՍԴ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է դադարեցնել իր մասնակցությունը պայմանագրին` այդպիսով հիմնավորելով, որ Եվրասիականին անդամակցությունը չի վնասում ՀՀ Սահմանադրությանը:

Եվրասիականին միանալու պայմանագիրը Գագիկ Հարությունյանը համեմատեց Հայաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Եվրոպայի խորհրդին և այլ կառույցներին անդամակցության պայմանագրերի հետ:

Մինչ ՍԴ-ն քննում էր այս հարցը, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում դատարանի մոտ: Ակցիայի մանրամասները` ՍիվիլՆեթի տեսանյութում:

Ակնարկ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը։

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրել են մայիսի 29-ին Աստանայում։ Այն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ից։

Եվրամիության հետ ասոցացման հարցով շուրջ երեք տարի վարած բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը 2013թ․ սեպտեմբերի 3-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում