Գլխավոր Լրահոս

Տիգրան Կարապետյանի կուսակցությունը կհամագործակցի եռյակի հետ

Տիգրան Կարապետյանի կուսակցությունը կհամագործակցի եռյակի հետ

«Ժողովրդական կուսակցությունը» հայտարարում է, որ մտահոգված է երկրում տիրող իրավիճակով, ողջունում և «համագործակցության ձեռք է մեկնում եռյակին»:

Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական կուսակցությունը» ցանկանում է համագործակցել եռյակի («Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն») հետ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:

««Ժողովրդական կուսակցությունը» մտահոգված է երկրում տիրող իրավիճակով, ողջունում և համագործակցության ձեռք է մեկնում «եռյակին»՝ համոզված լինելով, որ համաժողովրդական հզոր շարժումը կլուծի մեր երկրի զարգացման ուղին, դրա համար հարկավոր է յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ: Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա տեղ տալ նոր, համազգային ներուժի ապահովման, ծրագրերի մշակման և դրանք կյանքի կոչելուն: Ազգովի պետք է որոշենք ապրելու, ստեղծագործելու, հզորանալու, արդար երկրում ապրելու առաքելությունը»,- ասված է «Ժողովրդական կուսակցության» հայտարարության մեջ:

«Բարգավաճ Հայաստանը» ողջունել է Տիգրան Կարապետյանի կուսակցության` եռյակի հետ համագործակցության ցանկությունը:

«Մենք, բնականաբար, ողջունում ենք «Ժողովրդական կուսակցության» պատրաստակամությունը միանալու մեր շարժմանը և օգնելու ժողովրդի խնդիրների լուծմանը: Բնական է, որ սեղմում ենք իրենց մեկնած ձեռքը և կարևորում ենք լայն կոնսոլիդացիայի այս փուլում «Ժողովրդական կուսակցության» միանալու պատրաստակամությունը»,- ասված է ԲՀԿ մամուլի քրատուղար Տիգրան Ուրիխանյանի տարածած հաղորդագրությունում:

Եռյակը Երևանում երկու խոշոր հանրահավաք է անցկացրել հոկտեմբերի 10-ին և 24-ին, որոնց ընթացքում հայտարարվել է համաժողովրդական շարժման մեկնարկի մասին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում