Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն, ով երեկ գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի դարպասը, դարձել է Եվրոպայի առաջնությունների ռեկորդակիր։
Ռոնալդուն 23 գոլ է խփել Եվրոպայի առաջնության ընտրական և եզրափակիչ փուլերում։ Այս ցուցանիշով նա շրջանցել է Թուրքիայի և Դանիայի հավաքականների նախկին ֆուտբոլիստներ Հաքան Շուքյուրին և Յոն Դալ Թոմասոնին, ովքեր իրենց հաշվեկշռում ունեն 22-ական գնդակ։
Լավագույնների շարքում են նաև իռլանդացի Ռոբի Քինը (21 գնդակ), խորվաթ Դավոր Շուքերը (20), իսպանացի Ռաուլն ու գերմանացի Միրոսլավ Քլոզեն (19-ական)։
Խաղից հետո Ռոնալդուն հայտարարել է, որ սա հերթական ռեկորդն է։ «Գիտեի, որ վաղ, թե ուշ ես այն գերազանցելու եմ։ Դեռ շատ խաղեր ունեմ հավաքականում։ Գոհ եմ նաև այն պատճառով, որ ռեկորդը սահմանել եմ մեր երկրպագուների ներկայությամբ։ Սա յուրահատուկ պահ է», - ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է AS իսպանական կայքը։
Civilnet











