Երեկ Եվրոպայի 2016 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում կայացել է 9 հանդիպում։
Ավստրիայի հավաքականը 1։0 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի նկատմամբ, որը համարվում է G խմբի ֆավորիտը։ Այժմ Ավստրիան ունի 10 միավոր և վստահորեն գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։ Ռուսաստանը նրան զիջում է 5 միավոր։
Խոշոր հաշվով հաղթանակներ են տոնել Իսպանիան և Շվեյցարիան, որոնք համապատասխանաբար հաղթել են Բելառուսին (3։0) և Լիտվային (4։0)։
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
Ավստրիա - Ռուսաստան 1։0
Անգլիա - Սլովենիա 3։1
Լյուքսեմբուրգ - Ուկրաինա 0։3
Մոլդովա - Լիխտենշտեյն 0։1
Սան Մարինո - Էսոտնիա 0։0
Մակեդոնիա - Սլովակիա 0։2
Մոնտենեգրո - Շվեդիա 1։1
Իսպանիա - Բելառուս 3։0
Շվեյցարիա - Լիտվա 4։0
Civilnet











