Երեկ Եվրոպայում ավարտվել է Եվրո 2016-ի ընտրական փուլի հերթական ուիք-էնդը։ Անցկացվել է 9 հանդիպում։
Երեկոյան կայացած խաղերից երկրպագուների ուշադրությունը գրավել է Իտալիա - Խորվաթիա հանդիպումը, քանի որ այն ընդհատվել է երկու անգամ։ 71-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը եղել է 1։1, բալկանյան թիմի երկրպագուները սկսել են ճայտրուկներ վառել, ապա դրանք գցել խաղադաշտի վրա։ Ոստիկանությունը փորձել է հանգստացնել երկրպագուներին։ Մրցավարը 3 րոպե անց որոշում է կայացրել վերսկսել խաղը, սակայն վայրկյաններ հետո մարզիկներին հանել է խաղադաշտից։
Որոշ ժամանակ անց խաղը կրկին վերսկվել է, սակայն հաշիվն այդպես էլ չի փոխվել։
Անակնկալ արդյունք է գրանցվել Բուլղարիա - Մալթա խաղում։ Տանտերերը ոչ-ոքի են խաղացել ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակի ստորին մասում գտնվող Մալթայի հետ։ Բելգիան չի կարողացել առավելության հասնել Ուելսի նկատմամբ, իսկ Աշխարհի վերջին առաջնության մասնակից Բոսնիա և Հերցեգովին ընտրական փուլում հերթական պարտությունն է կրել, այս անգամ՝ Իսրայելում։
Գուս Հիդինկի սաները վերջապես կարողացել են կարևոր հաղթանակ տոնել՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով Լատվիայի դարպասը և որոշ ժամանակով հետաձգելով հոլանդացիների գլխավոր մարզչի հրաժարականի հարցը։
Խաղային օրվա արդյունքները․
Ադրբեջան - Նորվեգիա 0։1
Բելգիա - Ուելս 0։0
Կիպրոս - Անդորա 5։0
Հոլանդիա - Լատվիա 6։0
Բուլղարիա - Մալթա 1։1
Չեխիա - Իսլանդիա 2։1
Իսրայել - Բոսնիա և Հերցեգովինա 3։0
Իտալիա - Խորվաթիա 1։1
Թուրքիա - Ղազախստան 3։1
Civilnet











