Գլխավոր Լրահոս

Աբխազիան շահագրգռված է, որ երկաթուղին վերագործարկվի

Աբխազիան շահագրգռված է, որ երկաթուղին վերագործարկվի

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ Աբխազիան դեմ չէ իր երկաթուղու վերագործարկմանը: «Կավակազսկի ուզել» պարբերականին տված հարցազրույցում նա նշել է, որ դրանում շահագրգռված չեն Վրաստանն ու Արևմուտքը:  «Այսօրվա դրությամբ տեղեկություններ չունեմ՝ հարցի շուրջ որևէ բանակցություններ ընթանում են, թե ոչ: Կարծում եմ՝ դրանում պետք է շահագրգռված լինեն և՛ Աբխազիան, և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը: Չեմ կարող ասել՝ որքանով է Վրաստանը պատրաստ նախագածի իրականացմանը: Սակայն ավելի քան վստահ եմ, որ նա և նրա արևմտյան հովանավորները հազիվ թե դա ցանկանան, համենայն դեպս՝ այս փուլում»,- ասել է Խաջիմբան:

Նա վստահ է, որ դա կապված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների հետ:

«Մենք սահմանակցում ենք Վրաստանին։ Երկաթուղին անցնում է ինչպես Աբխազիայի, այնպես էլ Վրաստանի տարածքով: Ռուսական կողմը շահագրգռված է, որ Հայաստանը ևս միանա այս երկաթուղուն: Սակայն դրանում շահագրգռված չեն Արևմուտքն ու Վրաստանը»,- ասել է Խաջիմբան:

Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ փակ բանակցություններ են ընթանում, «ռուսական և վրացական կողմը խիստ կարևորում են աբխազական հատվածի երկաթուղային կապի վերականգնման գործընթացը»: Թբիլիսին կտրականապես հերքել է հայկական կողմի՝ փակ բանակցություններին մասնակցության մասին հայտարարությունը: Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ որևէ բանակցություն չի ընթանում, և այս առումով որևէ առաջընթաց չկա, իսկ էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ վրացական կողմը աբխազական հատվածի երկաթուղու հարցով որևէ բանակցությունների չի մասնակցում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում