Գլխավոր Լրահոս

Կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի անդրանիկ հանգանակությունը

Կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի անդրանիկ հանգանակությունը

Մոնռեալում նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համար նախատեսված անդրանիկ հանգանակությունը՝ Կանադայում Հայաստանի  դեսպանության հովանավորությամբ։ Ինչպես հաղորդում են արտգործանախարարության մամուլի ծառայությունից, հանգանակությանը մասնակցել է 400 հոգի, հավաքվել է շուրջ 150 000 կանադական դոլար (133000 ԱՄՆ դոլար):

Իր ելույթում Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը նշել է, որ ցեղասպանական դրսևորումները դեռ շարունակվում են, ինչի անժխտելի ապացույցն է վերջերս Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ու թանգարանի պայթեցումը «Իսլամական պետության» գրոհայինների կողմից:

Միջոցառմանը «Կալիֆորնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը մանրամասն զեկույց է ներկայացրել Մեծ եղեռնի հետևանքների վերացման վերաբերյալ:

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում