Գլխավոր Լրահոս

Մայք Թայսոնը ցանկանում է Օթելլո խաղալ

Մայք Թայսոնը ցանկանում է Օթելլո խաղալ

Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնել է Վիլյամ Շեքսպիրի պիեսում Օթելլոյի դերը կատարելու ցանկության մասին: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Նրա խոսքերով` ինքն առայժմ պատրաստ չէ դուրս գալ բեմ, այդ պատճառով ցանկանում է սկզբում աշխատել հեռուստեսությունում:

«Ես շատ եմ ցանկանում Շեքսպիր խաղալ: Չգիտեմ հստակ, թե ինչ դեր եմ ուզում, սակայն հետաքրքիր կլիներ Օթելլո խաղալ: Հիասքանչ չէ՞ Շեքսպիր խաղալ: Այդ սև տղային... Կարո՞ղ եք ինձ Օթելլոյի դերում պատկերացնել», - ասել է Թայսոնը Լաս Վեգասում  Soul Train Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:

Թայսոնը մինչև հիմա խաղացել է 55 ֆիլմում, որոնցում մարմնավորել է ինքն իրեն:

Հիշեցնենք, որ Թայսոնը 1987-1990 թվականներին եղել է աշխարհի բացարձակ չեմպիոն:  1992 թվականին նա դատապարտվել է բռնաբարության համար, իսկ 1997 թվականին կծել է Էվանդեր Հոլիֆիլդի ականջը չեմպիոնական մրցամարտի ժամանակ: Նրան բազմիցս ձերբակալել են թմրանյութ օգտագործելու համար:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում