Գլխավոր Լրահոս

Հայ արտադրողները կկարողանան մասնակցել պետգնումներին ԵՏՄ երկրներում

Հայ արտադրողները կկարողանան մասնակցել պետգնումներին ԵՏՄ երկրներում

Հայաստանյան արտադրողները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում կկարողանան մասնակցել պետական գնումների գործընթացին: Հարցը քննարկվել է  բելառուսական Վիտեբսկ քաղաքում՝ ԵՏՄ տարածքում Մրցակցության հավասար պայմանների ապահովման վերաբերյալ միջազգային համաժողովին, որին մասնակցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը, հաղորդում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Համաժողովին իր ելույթում նա կարևորել է, որ հայ արտադրողները  կարողանան հավասար պայմաններով ԵՏՄ անդամ երկրներում մասնակցել պետական գնումների գործընթացին և նշել է, որ հանձնաժողովը հետևողական կլինի հնարավոր խնդիրների լուծման հարցում:

ԵՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են տարբեր ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ տնտեսվարողների միջև հավասար պայմաններին և հնարավոր մուտքի խոչընդոտներին առնչվող հարցեր:

Ըստ Շաբոյանի՝ տևական ժամանակ ընթացող քննարկումների առաջնահերթ հարցերից մեկը տեղական արտադրողների շահերի պաշտպանության խնդիրն է, ինչը հնարավորինս հստակեցվել է մրցակցային ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրությամբ: «Այսօր մենք ոչ ռեզիդենտ իրավախախտ սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության  միջոց կիրառելու օրենսդրական լծակ չունենք: Համաձայնագրով կկարգավորվի այս խնդիրը, ինչը շատ ողջունելի է»,- ասել է նա։

Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարը խոսել է նաև օրենսդրական բարեփոխումների մասին՝ նշելով, որ էական փոփոխություններ չեն լինի:  Կլինեն որոշակի լրացումներ՝ կիրառվող պատժամիջոցների խստացման և տուգանքների չափորոշիչների հետ կապված:

2015թ. հունվարի 1-ից Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամ են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում