Այսօր ներկայացնում ենք հայկական խոհանոցի ամենահայտնի դասական ապուրներից մեկը, որն այս աշնանային անձրևոտ օրերին հիանալի ամրացնող ու առողջարար ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրա:
Արգանակի համար
հավ
սառը ջուր
մեծ գլուխ սոխ
աղ և սև պղպեղն ըստ ճաշակի
Հավը դնել կաթսայի մեջ, լցնել սառը ջուր՝ մինչև ծածկվի, հասցնել եռման աստիճանի, ընթացքում երեսից հավաքելով քափը: Ավելացնել կտրատված սոխը, աղն ու պղպեղը, կրակը ցածրացնել և ծածկել կափարիչով: Եփել մոտ մեկուկես ժամ՝ մինչև միսը փափկի: Հանել, տեղադրել մեծ ափսեի մեջ, հեռացնել կաշին:
Ապուրի համար
6 բաժակ արգանակ
2 հավկիթ
3 ճ․ գ․ թարմ քամած կիտրոնի հյութ
2 ճ․ գ․ մանր կտրատված մաղադանոս
աղն ըստ ճաշակի
Արգանակը հասցնել եռալու աստիճանի, կրակը ցածրացնել, թողնել կրակի վրա: Առանձին ամանի մեջ հարել հավկիթները մինչև փրփրի, աստիճանաբար ավելացնել կիտրոնի հյութը, ապա, դանդաղորեն, նաև կես բաժակ եռացող արգանակից՝ շարունակ հարելով: Այս զանգվածն ավելացնել արգանակին, եփել ցածր կրակի վրա ևս մի քանի րոպե, մինչև արգանակը փոքր-ինչ պնդանա: Մատուցելուց առաջ ավելացնել կտրատված հավն ու վրան ցանել մանրացրած մաղադանոս:
Civilnet











