Նախագծին կողմ են քվեարկել արտահերթ նիստին ներկա բոլոր 100 պատգամավորները:
Ազգային ժողովը նոյեմբերի 18-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց սահմանամերձ համայնքների բնակչությանն աջակցելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեցին արտահերթ նիստին ներկա բոլոր 100 պատգամավորները:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 31 համայնքների արտոնություններ տալ և բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։
Օրենքն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը:
Համայնքները, որոնց վրա կտարածվի օրենքը, հետևյալն են․
Արարատի մարզում՝ Երասխ,
Գեղարքունիքի մարզում՝ Վահան, Ճամբարակ,
Վայոց ձորի մարզում՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնվաբերդ, Բարձրունի,
Տավուշի մարզում՝ Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր:
Ազգային ժողովում նախագծի շուրջ քննարկումները` ստորև:
Civilnet











