Գլխավոր Լրահոս

Թուրքիայում դեմ են Ցեղասպանությունը ճանաչած Պապի այցին

Թուրքիայում դեմ են Ցեղասպանությունը ճանաչած Պապի այցին
Ցուցարարները բողոքել են նաև Իսրայելի գործողությունների դեմ Թուրքական «Երջանկություն» կուսակցությունը դեմ է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Թուրքիա նախատեսվող այցին, հաղորդում է թուրքական Haberler կայքը: Կուսակցության Էրզրումի կանանց թևը Լալա փաշա մզկիթի առջև ցույց է կազմակերպել` բողոքելով մուսուլմանների նկատմամբ Իսրայելի վարած քաղաքականության դեմ, նաև անդրադարձել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջիկա այցին Թուրքիա: Իսլամամետ և պահպանողական այս կուսակցության կանանց թևը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի հատուկ հրավերով է կաթոլիկ աշխարհի առաջնորդը նոյեմբերի 28-30-ն այցելելու Թուրքիա: «Մեզ խորապես վիրավորել է այն, որ Էրդողանի՝ Պապին ուղղված հրավերը լի է նրա հասցեին գովեստի խոսքերով: Մենք չենք ցանկանում մեր երկրում տեսնել Հռոմի պապին, որը ճանաչում է այսպես կոչված՝ Հայոց ցեղասպանությունը: Թե որքանով է սխալ Պապին Թուրքիա հրավիրելը՝ ցույց կտան պատմությունն ու աշխարհի իսլամական համայնքը»,- հայտարարել է կուսակցության Էրզրումի կանանց թևի առաջնորդ Էլիֆ Քումբասարը: Ցուցարարները նաև հակաիսրայելական հայտարարություններ են հնչեցրել և կոչ արել բոյկոտել իսրայելական ապրանքները Թուրքիայում։:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում