Հոլիվուդյան հանրահայտ դերասան Միկի Ռուրկը նոյեմբերի 28-ին Մոսկվայում կմենամարտի Էլիոթ Սեյմուրի հետ: Այս մասին հաղորդում է Championat.com կայքը: 61-ամյա Ռուրկը վաղուց է բոքսով զբաղվում և այս մարտը նրա համար 9-րդը կլինի, նախորդ 8 մարտերից 6-ում նա հաղթող է ճանաչվել (4 նոկաուտ), 2-ում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք:
«Բոքսը շատ գեղեցիկ և ազնիվ մարզաձև է: Այն ինձ սովորեցրել է լինել համբերատար և նպատակասլաց: Միշտ ցանկացել եմ մենամարտել Ռուսաստանում: Շնորհակալ եմ Անդրեյ Ռյաբինսկուն, ով տվեց ինձ այդ հնարավորությունը»,- հայտարարել է դերասանը:
Civilnet











