Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքված է Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հումելսի ծառայություններով:
Բրիտանական The Guardian-ի տվյալներով` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յունայթեդը» առաջարկ կանի գերմանական թիմին: Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է առաջարկել 32 միլիոն ֆունտ ստերլինգ Հումելսի տրանսֆերի համար:
Սա ռեկորդային ցուցանիշ է Մեծ Բրիտանիայում պաշտպանի համար վճարված տրանսֆերների համար: Նույնքան գումար վճարել է «Մանչեսթեր Սիթին»` իրականացնելով պաշտպան Էլիաքիմ Մանգալյայի տրանֆերը «Պորտուից»:
Տեղեկացնենք, որ Հումելսի պայմանագրի ժամկետը գերմանական թիմի հետ լրանում է 2,5 տարուց:
Civilnet











