Վրաստանի Փոթի քաղաքում նավթավերամշակման գործարան կկառուցվի: Նավթազտարանի նախագիծը նոյեմբերի 19-ին Թբիլիսիում ներկայացրել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Դմիտրի Կումսիաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Նրա խոսքով՝ կառավարությունը դեռ պետք է 325 հա տարածքով տարեկան 2 մլն տոննա հուքմի վերամշակման հզորությամբ գործարանի կառուցման ներդրող ընտրի:
«Այժմ Վրաստանում նավթազտարան չկա, և մենք ամբողջովին կախված ենք ներկրումից: Տեղական և տարածաշրջանային շուկայում նավթամթերքի աճող պահանջարկը, ենթակառուցվածքների զարգացման ներկայիս ընթացքը, հումքի տարանցման տարածաշրջաններին մոտիկությունը Վրաստանում նավթազտարանի ստեղծման ամուր հիմք է ստեղծում»,- ասել է փոխնախարարը:
Նախագծի համաձայն՝ գործարանը պետք է շահագործվի 2018թ. վերջին: Այն կարտադրի «Եվրո-5» ստանդարտի նավթամթերք, արտադրանքի 20%-ը կիրացվի տեղական շուկայում:
Ներկայում ադրբեջանական հում նավթը Բաքու-Սուպսա խողովակաշարով մղվում է մինչև Սև ծովի վրացական ափ, որտեղից արտահանվում է լցանավերով։
2014թ. առաջին կիսամյակում Վրաստանի Սուպսա նավահանգստից արտահանվել է շուրջ 1,5 մլն տոննա ադրբեջանական նավթ՝ 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ 6,4%-ով ավելի: Սուպսա նավահանգստից համաշխարհային շուկա է արտահանվում Ադրբեջանի Չիրագ հանքավայից արդյունահանված նավթը:
Civilnet











