Աշխարհը շարունակում է քննարկել այն տեղեկությունը, որի համաձայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 2016 թվականին լքելու է կատալոնական ակումբը։
Երեկ «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է արգենտինացու հեռանալու մասին տեղեկությունը։
«Մեսսիի հետ խնդիր չունենք։ Նա չի խնդրել կրկին երկարաձգել պայմանագրի ժամկետը։ Երկու օր առաջ զրուցել եմ նրա հոր հետ և մեր զրույցից հասկացել եմ՝ խնդիրը, թերևս, այն է, որ ֆուտբոլիստը ենթարկվում է արտաքին ճնշման։
Լիոնելն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, «Բարսելոնայում» նրան ամեն ինչ դուր է գալիս։ Բայց նա իրոք ենթարկվում է արտաքին ճնշումների, հատկապես՝ հարկային վճարումների հետաքննության հարցում։ Հաճախ քննարկում են այն, թե ինչու է նրա սիրտը խառնում, քան նրա խաղը։ Նրան փորձում են հավասարակշռությունից հանել։ Բայց անմիջապես խաղադաշտում նա թիվ մեկն է», - ասել է Բարտոմեուն։ Այս մասին հաղորդում է Sport.es կայքը։
Civilnet











