Գլխավոր Լրահոս

ՖԻՖԱ-ի նախագահը վախենում է մեկնել ԱՄՆ կաշառակերության գործի պատճառով

ՖԻՖԱ-ի նախագահը վախենում է մեկնել ԱՄՆ կաշառակերության գործի պատճառով

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը զերծ է մնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելելուց` վախենալով Հետաքննությունների դաշնային բյուրոյից:

Բրիտանական The Daily Mail-ը գրում է, որ Բլատերը մտահոգություն ունի, որ ինքը կարող է հարցաքննվել ՀԴԲ-ի կողմից ԱՄՆ ժամանելուն պես: Բանն այն է, որ Միացյալ Նահանգներում գործ է հարուցվել Աշխարհի 2018 և 2022 թվականների ֆուտբոլի առաջնություններն ընդունող երկրների ընտրության ժամանակ հնարավոր կոռուպցիոն գործարքների կասկածանքով:

Այսօր ՖԻՖԱ-ն հերթական անգամ վերսկսելէ այս գործի քննությունը կազմակերպության ներսում: Գործադիր կոմիտեի որոշ անդամներ պնդում են, որ իրենց գործընկերները Ռուսաստանից և Կատարից կաշառք են ստացել ընդունող երկրներին ընտրելիս:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում